«La Isla Bonita» | ||||
---|---|---|---|---|
Մադոննայի սինգլը | ||||
«True Blue» ալբոմից | ||||
Թողարկված | 25 փետրվարի 1987 | |||
Ֆորմատ | 7", 12" | |||
Ձայնագրված | 1986 | |||
Ժանր | լատին-փոփ | |||
Տևողություն | 4:02 | |||
Լեյբլ | Sire, Warner Bros. | |||
Պրոդյուսեր | Մադոննա | |||
Մադոննայի սինգլների ժամանակագրություն | ||||
|
La Isla Bonita, ամերիկացի երգչուհի Մադոննայի երգը լատին-փոփ ժանրում, թողարկվել է «True Blue» ստուդիական ալբոմում 1987 թվականի փետրվարի 25-ին։ Նվիրված է հորինված Սան Պեդրո կղզուն։ Հետագայում ձեռք է բերել համաշխարհային ճանաչում։
Գործիքավորումը գրել են Պատրիկ Լեոնարդը և Բրյուս Գեյտշը համահեղինակությամբ 1986 թվականին և առաջարկել Մայքլ Ջեքսոնին, որ Գեյտշի խոսքով՝ հրաժարվել է դրա կատարումից։ Առաջարկն ստանալուց հետո Մադոննան մասամբ գրել է երգի բառերը և մեղեդին, որն իր համար առաջին երգն էր, որտեղ հնչում էին իսպանական մոտիվներ։
Երգի տեսահոլովակը թողարկվել Է MTV հեռուստաալիքով 1987 թվականի մարտի 29-ին։ Դրանում 28-ամյա Մադոննան ներկայանում է որպես համեստ աղջիկ՝ շրջապատված կաթոլիկության խորհրդանիշներով և միևնույն ժամանակ նաև որպես ֆլամենկո պարող։ Տեսահոլովակում նկարահանվել է նաև ոչ հայտնի Բենիսիո դել Տորոն։
Երգի անվանումը կարող է վերաբերել Բելիզում գտնվող կղզուն, որի հետ կապված է Սան Պեդրո քաղաքը։ Գեյտշի խոսքով՝ երգը գրելու ժամանակ Մադոննան գտնվել է ամերիկյան Սան Պեդրո քաղաքում, բացի այդ, ինքն ու իր ամուսինը ծանոթ են եղել Սան Պեդրո անունով բանաստեղծի հետ[1][2]։ Մադոննայի խոսքով (համահեղինակների հետ հարցազրույցի համաձայն)՝ նա գրել է տեքստը և մեղեդիւն, երբ գտնվում Էր Հոնկոնգում «Շանհայի անակնկալ» ֆիլմի նկարահանումների ժամանակ[3]։ Երգչուհին չի իմացել Սան Պեդրո քաղաքի գոյության մասին և նկարագրել է հորինված իդեալական վայրը[4]։
Երգը կատարվել է բազմաթիվ համաշխարհային արտիստների, այդ թվում՝ չեխ երգչուհի Իլոնա Ցսակովայի կողմից չեխերեն (1998 թվականին), ֆրանսիացի երգչուհի Ալիզե Ժակոտեի կողմից (2003 և 2008 թվականներին) և այլոց կողմից։